fbpx
Աշխարհ

22:30 29/7/2019

Լավրովի տեղակալը կարող է ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանը լինել

Ռուսական ԶԼՄ-րում տեղեկություն է տարածվել, որ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը առաջիկայում կթողնի պաշտոնը և կառաջադրվի պատգամավորի թեկնածու Սախալինի շրջանից: Կարասինը չի հերքել այս լուրը: Նշվում է նաև, որ Կարասինի տեղը ԱԳՆ-ում կարող է զբաղեցնել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը:

«ԱԳՆ-ում, ըստ էության, որոշել են, թե ով կլինի Սերգեյ Լավրովի տեղակալը: Երեք թեկնածություն է քննարկվում: Հիմնական թեկնածուն, սակայն, նախարարության հյուպատոսական բաժանմունքի տնօրեն Իվան Վոլինկինն է»,- գրել է Коммерсантъ թերթը:

60-ամյա Վոլինկինն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը 1981 թվականին և այդ ժամանակվանից ի վեր

աշխատում է ԱԳՆ համակարգում: Նա աշխատել է Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Չերնոգորիայում, Վրաստանում, Մակեդոնիայում: 2009 – 2013 թվականներին նա Սերգեյ Լավրովի օգնականն էր: 2013-2018 թվականներին Վոլինկինը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Վերեվ