fbpx
Աշխարհ

Լավրովն Իդլիբի հարցով մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի և Թուրքիայի Իդլիբի շրջակայքում համատեղ պարեկություն սկսելուց հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը մարտի 12-ին, այցելելու է Թուրքիա:

Նախատեսվում է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը, որի գլխավոր թեման Ռուսաստանի նախատեսվելիք օդային հարվածներն են Իդլիբի ուղղությամբ: Ռուսաստան-Թուրքիա համատեղ ռազմավարական աշխատանքային խմբի 7-րդ ժողովը վաղը անցկացվելու է Անթալիայում:

Վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով ամենաթեժ քննարկման առարկան «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբն է: Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ, Իդլիբի շուրջ Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնության համաձայն, Ռուսաստանն ու Թուրքիան մարտի 8-ից սկսել են շրջանի զինաթափման գործողությունները, միևնույն ժամանակ նշել, որ Ռուսաստանը վերացրել է Աֆրինում և Իդլիբում օդային սահմանափակումները: Այս մասին հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:

Երեկ` մարտի 10-ին, ռուսական ինքնաթիռները Իդլիբի հարավում հարվածներ են հասցրել ՀԹՇ-ի ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ