fbpx
Աշխարհ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովը թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, այդ թվում՝ Իդլիբում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Կողմերը համալիր կերպով դիտարկել են սիրիական կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իդլիբի ապաէսկալացիոն գոտում գործերի ընթացիկ դրությանը: Հաստատվել է երկկողմ պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը, որոնք նախ և առաջ ձեռք են բերվել Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ 2018-ի սեպտեմբերի 17-ին»,-նշվւմ է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարները քննարկել են նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում երաշխավոր պետությունների հետագա քայլերն՝ ուղղված երկրում իրավիճակի կարգավորմանը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իդլիբում վեց թուրք զինվորական է զոհվել սիրիական կառավարական բանակի կողմից իրականացված կրակահերթի ժամանակ: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը դա անպատասխան չի թողնի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ