fbpx
Աշխարհ
18:30 25/09/2019

Լավրովն ու Զելենսկին կարճ շփում են ունեցել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև կարճատև շփում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի դիվանագիտական աղբյուր:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, շփումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանի մասնակցող երկրների ղեկավարների մի մասի ընդունելության ժամանակ:

«Նրանք քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ