fbpx
Աշխարհ

18:30 5/9/2019

Լավրովը հրաժարվել է «ավագ եղբայր» համարել Չինաստանին ՌԴ-ի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանին չի համարում ՌԴ «ավագ եղբայրը»։ Այդ մասին նա հայտարարել է Известия-ում հրապարակված հարցազրույցում։

Նշենք, որ այդպիսի կարծիք են հայտնել Մոսկվայի և Պեկինի մերձեցման քննադատները։

Ինչպես ընդգծել է նախարարը, Ռուսաստանը միշտ է հանդես է գալիս փոխադարձ շահի հիման վրա այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման օգտին:

Նրա խոսքով՝ գործընկերոջ հետ հարաբերություններում օգուտ ստանալու համար անհրաժեշտ է փոխարենն ինչ-որ բան տալ: Հենց այդ կտրվածքով են, Լավրովի խոսքով՝ կառուցվում հարաբերությունները Պեկինի հետ, որոնք հասել են աննախադեպ ռազմավարական մակարդակի:

Վերեվ