fbpx
Աշխարհ

Լավրովը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը

Վրաստանը դարձել է արևմտյան աշխարհաքաղաքական ինժիներիայի հետևանքների օրինակը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի տարածաշրջանային շահույթ չհետապնդող կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: :

«Թե ինչի կարող է հանգեցնել արտերկրից ստացած խորհուրդներին և ակնարկներին կույր հետևելը, վառ վկայում է մեր հարևան Ուկրաինայի տխուր փորձը: Հսկայական ներուժ ունեցող երկիր Պորոշենկոյի ռեժիմի ներքո…իջել է միջազգային օգնության դիմումատուների կարգավիճակի, կորցրել է իր արդյունաբերական բազան, մինչև հիմա տառապում է աշխատունակ բնակչության հսկայական արտահոսքից , հաշված ներքին հակամարտությունը և հասարակության հոգևոր, քաղաքակրթական տարանջատումը»:

Լավրովը շեշտել է, որ Վրաստանի դեպքում է իրադարձությունների ընթացքը նույնն են վկայում:
«Աշխարհաքաղաքական ինժեներիայի հետևանքների ևս մեկ օրինակ, որով զբաղված են արևմտյան գործընկերները, Վրաստանն է, որտեղ արևմտյան կուրատորները պատրաստ են փակել իրենց աչքերը դեպի ծայրահեղ ազգայնականների ավելորդությունների, ռուսաֆոբիայի վրա, միայն թե խզեն Վրաստանի և մեր երկրի միջև եղած կապերը, խմբագրեն մեր ընդհանուր պատմությունը»:

Լավրովը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է երկխոսությունների:

«Այսպիսով, մենք սթափ գնահատում ենք ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների դերը համաշխարհային արենայում, բայց միևնույն ժամանակ մենք չենք խուսափում որևէ մեկից, չենք մեկուսանում, չենք խուսափում այնպիսի հարցերի շուրջ երկխոսությունից, որտեղ առկա են ընդհանուր փոխշահավետ գործելու հնարավորություններ՝ նպատակ ունենալով ամբողջ մարդկությանն ուղղված սպառնալիքների չեզոքացումը»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ