fbpx
Աշխարհ

Լավրովը մտադիր է Մոգերինիի հետ քննարկել Վենեսուելայի հարցը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատրաստվում է քննարկել Վենեսուելայում ստեղծված իրավիճակը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ. հայտնում է РИА Новости-ն:

«Մոտ օրերս նախատեսված է իմ հանդիպումը Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բնականաբար, այդ իրավիճակը և այն` ինչպիսի դիրքորոշում ունի Եվրոպան, կլինեն այն հարցերի շարքում, որոնք մենք կքննարկենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի նախագահ: Մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը և ԵՄ երկրներ ճանաչել են նրան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ