fbpx
Աշխարհ
06:00 18/01/2020

Լավրովը՝ ՌԴ կառավարությունում աշխատանքը շարունակելու մասին

Իրականացնում եմ նախարարի պարտականությունները։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում կպահպանի իր պաշտոնը։

Հարցին, թե արդյոք ցանկանում է մնալ կառավարությունում, Լավրովը պատասխանել է. «Կարծում եմ, վաղուց եք լրագրությամբ զբաղվում: Հավանաբար, ինքներդ եք հասկանում։ Տեսեք՝ բոլորը ժպտացին:

Ինձ հանձնարարել են կատարել նախարարի պարտականությունները 3 օր առաջ, և ես կատարում եմ»:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ