fbpx
Սպորտ

Լայպցիգի պաշտպանը հայտնվել է Ռոմայի թիրախում

«Լայպցիգ»-ի պաշտպան Լուկաս Կլոստերմանի ծառայությունները սկսել են հետաքրքրել «Ռոմա»-ին։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:

Գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է:

Նշենք, որ վարձավճարով հանդես եկող Քրիս Սմոլինգը կարող է ամռանը լքել ակումբը և իտալական թիմը փոխարնող է փնտրում նրա համար:

«Ռոման» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից ձեռք բերել Սմոլինգի ամբողջական տրանսֆերը, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ինչպես նաև նրա աշխատավարձը կարող է ակումբի համար արժենալ 40 միլիոն եվրո․ այդ գումարը, հավանաբար, շատ մեծ է հռոմեացիների համար:

Հավելենք, որ Կլոստերմանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ