Քաղաքականություն

Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խոր մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել:

Կողմերը պետք է հարգեն հրադադարը և վերադառնան բանակցային սեղան՝ առանց նախապայմանների: Արտաքին ներազդեցություններն անընդունելի են»,-  հայտարարել է Միշելը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ