ՊՍԺ արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարդեսը կարող է լքել ֆրանսիական ակումբը: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի ցուցադրած խաղից: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։
Պարեդեսի հեռանալու մասին շշուկները հայտնվել են այս ամռանը, երբ նշվում էր, որ արգենտինացին կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝«Զենիթ»:
Այդուհանդերձ, ֆուտբոլիստը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում հեռանալ Փարիզից:
Լեանդրո Պարեդեսը ՊՍԺ է տեղափոխվել 2019թ ձմռանը ռուսական «Զենիթից»: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 5 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: