fbpx
Սպորտ

Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ հաշտվել է Կայրի Իրվինգի հետ

«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ ներել է «Բոստոն Սելտիկսի» խաղարկող Կայրի Իրվինգին:

Բասկետբոլիստների միջև տարաձայնություններ են եղել «Կլիվլենդ Կավալյերսում» հանդես գալու շրջանում:

«Այժմ ես լավ հարաբերություններ ունեմ Իրվինգի հետ: Ինձ դուր է գալիս, թե ինչպիսի բասկետբոլիստ է նա դառնում:

Ինձ դուր է գալիս, որ Կայրին մարտահրավերներ է ընդունում: Նրան միայն լավագույնն եմ մաղթում: Նրա հետ հեռախոսազրույց ենք ունեցել և հասկացել ենք իրար»,- Ջեյմսի խոսքը մեջբերել է The Athletic-ը:
Ուշագրավ է, որ մի քանի շաբաթ առաջ Իրվինգը խոստովանել էր՝ զանգահարել է Ջեյմսին և ներողություն խնդրել «Կլիվլենդում» հանդես գալու շրջանում իր եսասեր պահվածքի և պատասխանատվությունը միայն Ջեյմսի ուսերին թողնելու համար:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ