Սպորտ
19:10 28/05/2020

Այս մրցաշրջանում լավագույն խաղացողի տիտղոսը պետք է լինի Լեբրոնինը. Դեյման Լիլարդ

«Պորտլանդ»-ի բասկետբոլիստ Դեյման Լիլարդը կարծիք է հայտնել այն մասին, թե ով է արժանի այս մրցաշրջանում լավագույն խաղացողի կոչմանը: Ըստ նրա, լավագույն խաղացող տիտղոսի արձանիկը պետք է հանձնվի «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսին:

«Այս մրցաշրջանում լավագույն խաղացողի տիտղոսը պետք է լինի Լեբրոնինը: Արևմուտքում առաջատարը նրա ակումբն է: Նրանք բարձր մակարդակով են հանդես եկել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ես կարծում եմ, որ նա վաստակել է լավագույն խաղացողի տիտղոս ստանալու հնարավորությունը»,-  Նշել է Դեյմանը:

Այս մրցաշրջանում 35-ամյա Լեբրոնը անցկացրել է 60 հանդիպում՝ վաստակելով միջինը 25,7 միավոր, որից 7,9՝ գնդակի վերադաձ թիմին, 10,6՝ փոխանցման, 0,5՝ կասեցման և 1.2՝ գնդակի ընդհատման համար է վաստակել:

Աղբյուրը՝ Bleacher Report։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ