fbpx
Ժամանց

Lego- ն նոր հավաքածու կթողարկի

Lego ընկերությունը «Ընկերները» ֆիլմաշարի հիման վրա կթողարկի նոր հավաքածու: The Central Perk Coffee of Friends հավաքածույում կլինեն բոլոր հերոսների կերպարները և սրճարանը, որտեղ նրանք սովորաբար հավաքվում էին։

Հավաքածուն բաղկացած է յոթ կերպարներից և 1719 դետալներից՝ ներառյալ երեքի համար նախատեսված բազմոցը, սուրճի սեղանի մոտ տեղադրվող բազմոցը, վաճառասեղանը, բաժակները և սնունդը:

 

Յուրաքանչյուր կերպար կունենա իրեն բնութագրող որևէ իր՝ սինթեզատոր Ռոսի համար, սկուտեղ և սուրճ Ռեյչելի համար, մաֆին Մոնիկայի համար, պիցցայի տուփ «տղամարդու պայուսակ» Ջոնի համար, նոթբուք Չանդլերի համար, կիթառ Ֆիբիի համար և ավել Գանտերի համար։

Հավաքածուն գնման համար հասանելի կլինի սեպտեմբերի 1-ից և կարժենա 59,99 դոլար:

 

https://www.youtube.com/watch?v=GFAMyL4HQc0

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ