fbpx
Աշխարհ

Լեհ զորավար Յան Սոբեսկին Վիեննայի մատույցներում ջարդեց Մեծ Վեզիր Կարա մուսթաֆա փաշայի գլխավորած օսմանյան բանակը

Նկարում պատկերված է 17-րդ դարի եվրոպական մայրցամաքի լավագույն զորավարներից լեհ Յան Սոբեսկին: Հենց նա 1683թ. սեպտեմբերի 12-ին Վիեննայի մատույցներում ջարդեց Մեծ Վեզիր Կարա մուսթաֆա փաշայի գլխավորած օսմանյան բանակը:

1683թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Եվրոպական աշխարհամասի պատմության կարևորագույն ճակատամարտերից մեկը՝ Վիեննայի ճակատամարտը: Սա մի ճակատամարտ էր, որը բեկումնային նշանակություն ունեցավ համաշխարհային պատմության ընթացքի վրա: Եվրոպական բանակների և օսմանյան բանակի բախման ժամանակ որոշվում էր եվրոպական ժողովուրդների ճակատագիրը: Կամ օսմանյան բանակը կշարունակեր իր հաղթարշավը և վերջ կդներ Սրբազան Հռոմեական կայսրության և մնացած պետությունների գոյությանը կամ եվրոպացիները կկանգնեցնեին թուրքական հաղթարշավը: Ճակատամարտի նախօրեին Վիեննան արդեն ամիսներ շարունակ պաշարված էր: Քաղաքում կար ընդամենը 2000-անոց կայազոր: Եվրոպական դաշնակիցները Լեհաստանի արքա Ֆելդմարշալ Սոբեսկու գլխավորությամբ մեկ խնդիր ունեին: Հասնել և մարտի բռնվել օսմանյան զորքերի հետ այն ժամանակ, քանի դեռ նրանք չէին գրավել քաղաքը, որովհետև հակառակը դեպքում արդեն եվրոպացիներն էին ստիպված լինելու պաշարել Վիեննան:

Ճակատամարտը սկսվեց սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան թուրքական կողմի գրոհով: Սակայն 12 ժամ տևած ճակատամարտի արդյունքում եվրոպացիները փայլուն հաղթանակ տարան: Ճակատամարտում հատկապես փայլեց լեհական հեծելազորը Յան Սոբեսկու գլխավորությամբ: Վիեննայի մատույցներում կանգնեցվեց թուրքական հաղթարշավը և Եվրոպան փրկվեց թուրքական յաթաղանից…

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2490828487633077&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ