Հասարակություն

Լեհաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով համավարակային իրավիճակը` 22․09․2020թ-ից մինչև 02.10․2020թ․ նեռարյալ հաստատության աշխատանքի կազմակերպման ոլորտում տեղի են ունենալու փոփոխություններ։

2020թ․ սեպտեմբերի 22-ից Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժինը դադարեցնում է արտոնագրային դիմում-հայտերի, «Լեհի քարտի» տրամադրման/երկարացման դիմումների, ինչպես նաև դիմորդների ընդունումը որևէ հարցերով, որոնք չեն պահանջում հյուպատոսի անհապաղ միջամտությունը։

Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժնում ներկայացված փաստաթղթերի հետհանձնումն իրականացվելու է 202 թ․ հոկտեմբերի 5-ից հետո։ Բացառիկ իրավիճակներում, երբ փաստաթղթերն անհրաժեշտ է անհապաղ հետ ստանալ, խնդրում ենք դիմել մեզ էլեկտրոնային նամակով՝ erywan.amb.wk@msz.gov.pl հասցեով։

Սահմանափակումներով աշխատանքի ժամանակահատվածը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ կախված համավարակային իրավիճակի հետագա զարգացումներից։ Ընդսմին, խնդրում ենք հետևել մեր դեսպանության պաշտոնական կայքէջում տեղադրվող տեղեկույթներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար»։

Ուշադրությո՛ւն։ Հիմնարկի աշխատանքի կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ 21․09․2020-ի դրությամբ։Երևանում Լեհաստանի…

Geplaatst door Embassy of Poland, Yerevan op Woensdag 23 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ