fbpx
Աշխարհ
23:00 21/09/2019

Լեհաստանում չվաճառված ապրանքները կուղղվեն սոցիալական կարիքներին

Լեհաստանի սեյմն օրենք է ընդունել, համաձայն որի՝ խանութները պարտավոր կլինեն չվաճառված ապրանքները ուղղել սոցիալական կարիքներին: Այս մասին հաղորդում է Rzeczpospolita պարբերականը։

Սա վերաբերելու է նաև այն ապրանքներին, որոնց պահպանման ժամկետը ավարտին մոտ է, կամ որոնց ապրանքային տեսքը վաճառքի համար անպիտան է։

Առաջին երկու տարիներին ուժի մեջ մտած այս օրենքը վերաբերելու է միայն ավելի քան 400 քմ տարածք ունեցող մեծ խանութներին։ Դրանից հետո օրենքը կտարածվի նաև առևտրի ավելի մանր կետերի վրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ