Աշխարհ
21:27 08/04/2019

Լեհաստանում ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել

Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են սկսել: Նրանք աշխատավարձի զգալի բարձրացում են պահանջում:

Գործադուլը նախապես հայտարարված է եղել լեհ ուսուցիչների միության կողմից: Ըստ միության՝ ակցիային միանալու ցանկություն են հայտնել դպրոցների ավելի քան 80 տոկոսի, ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերը:

Ենթադրվում է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պահանջներն իրականություն չեն դարձել: Մասնավորապես, աշխատանքի վերադառնալու պայմանն աշխատավարձի՝ 30 տոկոսով բարձրացումն է: Այս պահին ուսուցիչների աշխատավարձը համարժեք է 945 դոլարին:

Լեհաստանի ուսուցիչների միության նախագահ Սլավոմիր Բրոնյզը հայտարարել է, որ ինքը տեղեկություններ է ստանում ոստիկանական ուժերի ներգրավվման մասին, ինչպես նաև այն մասին, որ բողոքի ակցիային մասնակցող ուսուցիչներին փորձում են վախեցնել:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ