fbpx
Աշխարհ

Լեհաստանը ժամկետ է նշել ռուսական գազից լիովին հրաժարվելու համար

Լեհաստանը 2022 թվականից հետո լիովին կհրաժարվի ռուսական գազից: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:

«Հիմա մենք դեռևս մատակարարվող գազի առյուծի բաժինը ստանում ենք Ռուսաստանից: Սա երկարաժամկետ պայմանագիր է, որի ժամկետը լրանում է 2022 թվականին»,-հայտնել է նա:

Իր խոսքերով՝ իրենք ներկայում ռուսական գազի համար այլընտրանք են փնտրում։ Մասնավորապես նախատեսվում է, որ առաջիկայում ռուսական գազին այլընտրանք կարող է լինել «Սվինոույզցե» գազատարը:

Ինչպես փոխանցել է աղբյուր, այժմ Լեհաստանը տարեկան մոտ 15 մլրդ խ/մ գազ է օգտագործում:

Դրա 1/3-ն այն ստանում է սեփական տարածքից, մյուս մասը ներմուծում է, որի մեծ մասն ստացվում է ռուսական «Գազպրոմից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ