fbpx
Աշխարհ

Լեհաստանը պատրաստ է ֆինանսավորել թռիչքները Բելառուսից դեպի միգրանտների հայրենիք

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է միգրանտներին Վարշավայի դիրքորոշումը փոխանցելու և նրանց հայրենիք վերադառնալու համոզման անհրաժեշտության մասին։ Դրա համար լեհական կողմը պատրաստ է ֆինանսավորել թռիչքները Բելառուսից դեպի միգրանտների հայրենիք, նոյեմբերի 18-ին: Այս մասին հայտնել է TVP Info հեռուստաալիքը։

«Բայց մենք, իհարկե, չենք փոխի մեր դիրքորոշումը արհեստականորեն առաջացած միգրացիոն շարժման վերաբերյալ։ Մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը և դա անելու ենք շատ վճռական»,- ասել է վարչապետը։

Նոյեմբերի 17-ին Լեհաստանի վարչապետն ասել է, որ Լեհաստանը պահպանում է ողջ Եվրամիության սահմանները, և ԵՄ ճակատագիրը կախված է նրա տոկունությունից՝ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միլիոնավոր միգրանտների վտանգի դիմաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ