fbpx
Սպորտ

Լեմպարդը երրորդ հանդիպումն անընդմեջ չի կարողանում հաղթել

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սթեմֆորդ Բրիջում» կայացած «Չելսի»-«Լեսթեր» հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Այսպիսով, Ֆրենկ Լեմպարդը երրորդ հանդիպումն անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել՝ լինելով «Չելսիի»։ Նա կրկնել է Ռաֆայել Բենիտեսի հակառեկորդը, որը ևս 2012-2013 թվականներին չէր կարողացել իր առաջին հաղթանակը տանել որպես մարզիչ մեկնարկային երեք խաղերում։

ԱՊԼ-ի առաջին տուրում «Չելսին» 0-4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Օրեր անց «կապույտները» ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին «Լիվերպուլին»։

Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդը այս ամառ է գլխավորել «Չելսին»։ Մինչ այդ նա մարզում էր «Դերբին» ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ