fbpx
Խորհրդարան

Լենա Նազարյանը ԱԺ-ում հյուրընկալել է Ռումինիայի Արքայազն Ռադուին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի Արքայազն Ռադուին:

Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերոությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք:

Հաջորդ լավ լուրն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենք, ինչի կապակցությամբ հայտնել եմ մեր երախտագիտությունը: Բացի այդ, ունենք շատ ակտիվ գործող հայ-ռումինական բարեկամական խումբ, որի ղեկավարը մեր կողմից պատգամավոր Անուշ Բեգլոյանն է: 2018 թվականին էլ Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրը, ինչի համար նույնպես հայտնեցի մեր երախտագիտությունը և հույսը, որ Ռումինիան լավ գործընկեր կլինի մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Ամենակարևոր օրակարգերից մեկը մնում է աշխարհի խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, որը ուղիղ կապ ունի աշխարհի բոլոր երկրների կարևորագույն օրակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Հետևապես՝ ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը: Վաղ, թե՝ ուշ»:

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2851998621498020?__xts__%5B0%5D=68.ARDTS97vWARwjrCmrose1Qrh8rx2vLnUJ4UuWJzTC5wQqyntg6XhvsMO8IRe9PlbwKUlJMqRczi8zIJ55D7wQFxsx916gvF9PhgJlASBuOmgFdss5kcxIvSuPK1c2bp5C9KXuzqCKNWuQVu45IVdFQkZfcG6tc0bDlDDKV3Yu7e9kHQHthp0rEBGywRLKIfi8p6_MW3CLjM5gCRLOZAjszoS9Cz__jzr2BiApis1cCqgQ12Im-s7J_5VkempR56nB7LC2tev1A8HTyz1DqPZNRZ3tUnxfE4lWdZr7GMWLZDtiYloiLAOO5U0dVZZVwXq6hw0Fo8CugxoOE9NgOQMvzhs&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ