Հուլիսի 23- ին Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս.Կապուտիկյան փողոցների հատվածում
«Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։