fbpx
Հասարակություն

Լեռ Կամսար․ ռուսական քաղաքականությունից չվախեցողը

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«131 տարի առաջ այս օրը՝ 1888թ. հոկտեմբերի 24-ին է ծնվել հայ մեծերից գրող Լեռ Կամսարը: 1935-55թթ. ընկած ժամանակաընթացքում Կամսարը բանտարկվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից ինչպես նաև աքսորվել դեպի Վորկուտա: Կամսարը այն մտավորականներից էր, ով հստակորեն նշում էր ռուսական քաղաքականության էությունը և չէր վախենում իր ձայնը բարձրաձայնել:

….Ռուս ցարը հեռուեն մատով հային գլուխը կցուցներ, սուլթանն ալ` իր տապարը կիջեցներ հոն ու այսպես հաջողութեամբ մեր բնաջնջումը առաջ կտարվեր…

…Այսօր, սակայն, թուրքական պատվիրակություն է եկել Մոսկվա՝ Ռուսաստանի հետ բանակցելու, գնացել Լենինի դամբարանի վրա լացել ու «ա՜խ» է քաշել․․․
Ձեզ եմ թողնում Ռուսաստանի ուրախությունը երևակայելը։
Ստորև տալիս եմ այդ բանակցության պատկերը։
Ռուսաստան․- Ա՜յ մարդ, ի՞նչ եմ արել քեզ, որ հետս չես խոսում։
Թուրքիա․- Մենք իրար հետ ի՞նչ խոսելիք ունենք․ դու՝ քրիստոնյաներին հովանավոր քրիստոնյա, ես՝ մահմեդական։
Ռուսաստան․- Ա՞յդ էր պատճառը։ Ես Քրիստոսի հերն եմ անիծել, Աստծունն էլ վրան։ Մենք բոլշևիկներ ենք ու Աստծուն չենք ճանաչում։
Թուրքիա․- Մահմեդական Աստծու հերն է՞լ ես անիծում, նրա՞ն էլ չեք ճանաչում։
Ռուսաստան․- Ո՜չ, քավ լիցի, նրան ճանաչում ենք․․․
Թուրքիա․- Ես 1915 թվին իմ ողջ հայերը կոտորեցի, ինչո՞ւ չթողիր, որ քոնն էլ կոտորեի ու հայկական հարցը վերանար աշխարհի երեսից։
Ռուսաստան․- Չթողի, որ մնացածն էլ ես կոտորեմ։
Թուրքիա․- Սուտ ես խոսում, դու հայ չես կոտորում։
Ռուսաստան․- Չե՜մ կոտորում․․․ էն էլ ինչպես։ Սոսկալի տանջանքներով։ Ես քեզ նման համախառն կոտորած չեմ սարքում, այլ կաթի նման թողնում եմ, որ երեսին սեր կանգնի, սերը քաշում եմ թափում Սիբիրի անտառները սառելու, իսկ շտուկը դեն ածում։

1937 թվին ես Հայաստանում մի գիտնական, լեզվագետ, գրող կամ այլ կրթված մարդ թողի՞։ Ես բանտարկեցի անգամ աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանին, տանջամահ արի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին։ Էլ դրանից ավելին ի՞նչ ես ուզում։ Դու քո հայերին քշեցիր Տեր Զորի տաք անապատները, իսկ ես 1949 թվին մի գիշերվա մեջ 50 հազար ընտանիք քշեցի Ալթայի սառցապատ երկիրը կոտորվելու։ Դրանից հետո էլ հա մաս-մաս կոտորում ենք, էլ ի՞նչ ես ուզում։ Մենք ձեզ նման միանգամից կոտորել չենք կարող, մենք բոլշևիկներ ենք և խնայողությամբ ենք վարվում, որ մինչև մեր կյանքի վերջը մարդ ունենանք կոտորելու։ Մենք չենք կարող ձեզ նման միանգամից կոտորել ու այնուհետև ձեռները ծալած նստել։ Հետո, տեսաք, չէ՞, մենք Էնվեր փաշայի՝ հայության արյան մեջ թաթախված ձեռքը ի՜նչ ուրախությամբ սեղմեցինք ու թույլ տվինք մեր հողն ապաստանելու։ Ճիշտ է, Ջեմալ փաշային սպանեցինք Թիֆլիսում, բայց նրա համար, որ մեղքը դաշնակցության վրա գցեինք ու բանտերը լցնեինք։ Չէ՛, սիրելի՛ Թուրքիա, հային կոտորելու, տանջելու մեջ դու մեզ չես հասնի»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2575344882514770&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ