fbpx
Սպորտ

Լեսթերը կարող է պայքարել երկրորդ տեղի համար․ Կանտե

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն նախկին ակումբի մրցելույթների մասին ասել է, որ նրանք որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Ֆուտբոլիստը նշել է, որ չի կարող ասել, թե այս թիմը որքանով է նման չեմպիոնական «Լեսթերին», սակայն նրանց խաղը շատերին է դուր գալիս։

«Վարդին առաջվա նման դիպուկ է: Նա ֆանտաստիկ հարձակվող է, ով չի թողնում պաշտպաններին թուլացնել զգոնությունը:

Կարծում եմ ՝ նրանք կարող են պայքարել երկրորդ տեղի համար: Համենայն դեպս, ես միայն ուրախ կլինեմ»,-ասել է Կանտեն:

Նշենք, որ «Լեսթերը»՝ 53 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատարը՝ «Լիվերպուլն» է (82 միավոր):

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը  դադարեցված է։

Աղբյուրը՝ The Sun․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ