Սպորտ

Լեսթերը հետաքրքրված է Դևիդ Բրուքսի տրանսֆերով

Daily Express-ի հաղորդմամբ՝ «Բորնմութի» կիսապաշտպան Դևիդ Բրուքսի տրանսֆերով հետաքրքրված է «Լեսթերը»։


23-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով  բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը: «Բորնմութը» պատրաստ է բանակցություններ սկսել «Լեսթերի» հետ ֆուտբոլսիտի տրանսֆերի շուրջ։

Բրենդան Ռոջերսը ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Բրուքսին, ով «Բորնմութի» առանցքային խաղացողներից մեկն է։


Դևիդ Բրուքսը  ավարտված մրցաշրջանում  անցկացրել է ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ