Մանրամասներ է հայտնի դարձել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և «Բարսելոնայի» միջև ստորագրելիք պայմանագրից։ Այս մասին հայտնել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պայմանագիրը կգործի մինչև 2025 թվականի հունիսը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Իսկ ֆուտբոլիստը տարեկան շուրջ 9 մլն եվրո աշխատավարձ կստանա։
Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կստորագրեն հուլիսի 17-ին։