Սպորտ

Լևանդովսկին իր 500-րդ գոլով միանգամից 3 ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Շալկեի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփեց իր կարիերայի 500-րդ գոլը, բայց դրա հետ մեկտեղ հեղինակեց նաև միանգամից 3 ռեկորդ։

Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սա այս մրցաշրջանում Լևանդովսկիի 23-րդ գոլն էր, որը ռեկորդային է, քանզի մինչ այս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել Գերմանիայի առաջնության 18 տուրերում այդքան գոլ հեղինակեց։

32-ամյա լեհ հարձակվողը նաև գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 8 արտագնա խաղերում անընդմեջ, որը կրկին ռեկորդային ցուցանիշ է։

Իսկ երրորդ ռեկորդն արդեն հենց «Շալկեին» գոլ խփելու մասին է․ Լևանդովսկին միակ ֆուտբոլիստն է, որը «Շալկե 04»-ին գոլ է խփում 11 խաղ անընդմեջ։

Նշենք, որ «Բավարիա»-«Շալկե» խաղում մյունխենյան ակումբը հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ