Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի գրանցած ռեկորդը՝ 2013 թվականին։
Այս մասին տեղեկացնում է Opta-ն։
Բանն այն է, որ Բունդեսլիգայի վերջին տուրում Լևանդովսկին կրկին դարձավ գոլի հեղինակ, որը նրա 69-րդ գոլն էր 2021 թվականի օրացուցային տարվա ընթացքում։ Այդ նույն ցուցանիշը գրանցել էր Ռոնալդուն 8 տարի առաջ։