Սպորտ

Ցանկացած օգնություն կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին. Լևոն Արոնյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ գրառումն է կատարել Արցախա-ադրբեջանական սահմանագծին սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Հարգելի ընկերներ, հավանաբար գիտեք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Իմ ընկերներից շատերը պատրաստվում են պաշտպանել մեր սահմանները և կանգնել զինված ուժերին կողքին՝ մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու համար:

Ցանկացած օգնություն այժմ կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին: Ես խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին ՝ նվիրատվություն կատարելով ստորև նշված հաշվեհամարներին:

Ի սրտե շնորհակալություն»,- գրել է Արոնյանը Facebook-ում։

Հաշվեհամարները՝ Լևոն Արոնյանի գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ