fbpx
Սպորտ

Լևոն Արոնյանը մասնակցել է Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերին

Մարտի 1-3-ը տեղի են ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերը, որին «Բադեն Բադեն» հանրահայտ թիմի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տոնել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել համապատասխանաբար Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամեն Բասեմի հետ:

Ավելացնենք, որ «Բադեն Բադենի» կազմում հանդես է գալիս նաև Սերգեյ Մովսեսյանը, որը սակայն 9-11-րդ տուրերին ընդգրկված չի եղել թիմի հիմնական կազմում:

11-րդ տուրից հետո «Բադեն Բադենը» 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարին աղյուսակը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ