Այսօր ավարտվեց Ղազախստանի շախմատի Գավաթի խաղարկությունը, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով:
Տղամարդկանց մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և դարձավ Ղազախստանի շախմատի Գավաթակիր:
Կանանց պայքարում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ելենա Տոմիլովան: Մրցաշարին մասնակցող Մարիա Գևորգյանը անհաջող հանդես եկավ և 1,5 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախամատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։