fbpx
Իրավական

Լևոն Երանոսյանի գործով տուժողները չեն ներկայացել դատարան

Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։

Երանոսյանը ներկա է նիստին, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։

Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։

Երանոսյանն այսօր նախքան նիստի մեկնարկը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն ասաց, որ մեղքը չի ընդունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ