fbpx
Արցախ

Լևոն Մնացականյանը կարծում է, որ ինքը կհրավիրվի ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողով

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը այսօր կարծիք է հայտնել, որ ինքը կհրավիրվի ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողով: Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց, որն ինքն ուրախությամբ կներկայանա:

«Դեռևս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,-հայտնեց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։

Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ