fbpx
Արցախ

Լևոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2019թ. 5 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում խոսելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ ոստիկանության պետը կարևորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը:

Ներկաները ամփոփել են 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Ոստիկանության պետը կարևորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ