Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը մեկ ամսով կկալանավորվի: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ:
Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։
Երեկ հաղորդվեց, որ Քննչական կոմիտեն նախկին նախագահի որդուն կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: