Իրավական

Լևոն Սարգսյանի դուստրն ու Արման Սահակյանն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:

Անի Սարգսյանին հրապարակային ծանուցվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Հուլիսին 30-ին Անի Հարությունյանին հրավիրել են վերոնշյալ վարչություն:

Նշվում է, որ բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: Նրան էլ հուլիսի 28-ին են հրավիրել նույն վարչություն:

Սահակյանից բացի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում է նաև նրա կինը՝ Սեդա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա ազգականները, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը:

Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ