fbpx
Աշխարհ

Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել է կասեցնել առանց գործարքի Brexit-ը

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել է մոտ օրերս վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որպեսզի թույլ չտրվի Եվրամիությունից երկրի դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի: Այդ մասին  հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել է լեյբորիստների ստվերային կաբինետի «ֆինանսների նախարար» Ջոն Մաքդոնելը:

«Այժմ պատգամավորներին անհրաժեշտ է հավաքվել, որովհետեւ մեզ ժամանակ է հարկավոր այդ հարցի շուրջ համապատասխան բանավեճն անցկացնելու համար»,- տեղեկացրել է նա, նշելով, որ «կառավարությանն անվստահություն հայտնելը մեխանիզմներից մեկն է» կոշտ Brexit-ը կանխելու ուղղությամբ:

«Այժմ ամենագլխավորը համաձայնագրի բացակայությամբ սցենարն արգելափակելն է: Ես կարծում եմ, որ խորհրդարանում դեռեւս կա մեծամասնություն՝ Բորիս Ջոնսոնին ասելու, որ մենք չենք ընդունի առանց գործարքի Brexit-ը»,- հավելել է նա. Այս մասին  հաղորդել է ТАСС-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ