Քաղաքականություն

ԼՀԿ-ն իրականում դեմ է արտահերթ ընտրությունների սցենարին․ Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսեց արտահերթ ընտրությունների ու դրա վերաբերյալ ընդդիմադիր դաշտի դիրքորոշումների մասին։

Սիմոնյանի խոսքով՝ չնայած, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, իրականում, նրանք դեմ են այդ սցենարին։

ԱԺ փոխխոսնակի պնդմամբ՝ նա լավ է ճանաչում նրանց գործելաոճը․ ներկայացվում է մի տարբերակ, հետո պայմանների ու պատճառների բերումով փորձում են խուսանավել պայմանավորվածությունից։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմադիր կուսակցությունների 80 տոկոսը դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ տեղյակ են, որ չեն կարողանա հատել անցողիկ շեմը։

Նա խոսելով ընտրությունների ժամկետների մասին, նշեց, որ այժմ քննարկումներ են տեղի ունենում ու նրանք ցանկանում են, որ ժամկետները ընդդիմադիր ուժերին նույնպես համապատասխան լինեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ