Խորհրդարան

ԼՀԿ-ն պատրաստ է ստորագրել հուշագիր ու գնալ արտահերթ ընտրությունների

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց արտահերթ ընտրությունների մասին։

Նա ասաց, որ Խորհրդարանի լուծարումից հետո ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի։ Սիմոնյանի խոսքով՝ նրանք պատրաստ են հուշագիր կամ հայտարարություն ստորագրել այդ մասին ու գնալ արտահերթ ընտրությունների։

Պատգամավորն ասաց, որ քննարկման վերաբերյալ առաջարկ խմբակցությունը դեռևս չի ստացել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ