fbpx
Իրավական
17:20 28/02/2020

Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրվա մեջ որոշումը ստանալուց հետո Կարապետյանի հարազատներնը կկազմակերպեն գրավի վճարումը: Պաշտպանը նշեց, որ իրենք գրավի չափ չէին առաջարկել՝ դա թողնելով դատարանի հայեցողությանը:

Մինչև վերջերս Լիանա Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը), սակայն երկու օր առաջ նրա մեղադրանքը ծանրացվել է: Կարապետյանն այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 3-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, ինչը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ): Առաջադրված մյուս մեղադրանքի՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) որևէ փոփոխություն տեղի չունեցել: Մեղադրանքի փոփոխությունից հետո նախաքննական մարմինը խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել, քանի որ Կարապետյանն արդեն իսկ գտնվում էր կալանքի տակ:

Աղբյուրը՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ