fbpx
Քաղաքականություն

Լիբանանահայերը կանգնած են լիբանանցիների արդար պահանջների կողքին

Լիբանանի թեմի առաջնորդանիստ Սբ Վարդանանց եկեղեցում հոկտեմբերի 27-ին Լիբանանում խաղաղության հաստատման համար աղոթքի հատուկ արարողություն է տեղի ունեցել ՝ Լիբանանի թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանի հանդիսապետությամբ։ Այս մասին հայտնում է «Արևելքը»:

Պատգամի խոսքում արքեպիսկոպոսը նշել է, որ լիբանանահայությունը կանգնած է լիբանանցիների բոլոր արդար պահանջների կողքին՝ շեշտելով նաև, որ խաղաղությունը քրիստոնեական ընկալումների կարևոր հիմնաքարերից է:

Աղոթքի արարողությանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Թերզյանը, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը, Լիբանանի ՍԴՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սեպուհ Գալփաքյանը, ՌԱԿ Շրջանային վարչության անդամ Սեդրակ Քյուրեջյանը, ազգային և կրթական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, ազգային բարերար Արամ Մալյանը և բազմաթիվ լիբանանահայեր:

Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ակցիաներ են։ Դրանց պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ