fbpx
Քաղաքականություն

Լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետը այցելել է ՀՀ դեսպանություն

Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, որը Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ է:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սալեհ Զահրեդդինին իր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և պատմագրության շրջանակներում:

Դեսպան Աթաբեկյանն իր խոսքում ավելացրել է, որ հայ ժողովուրդը հիրավի երախտապարտ է Լիբանանին՝ արաբական աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Անկարայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունների, համամարդկային արժեքների ոտնահարման և պատմական փաստերի խեղաթյուրման և աղավաղման անընդունելիությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ