fbpx
Աշխարհ

Լիբանանի հարավում շուրջ 100 օբյեկտ է խոցվել Իսրայելի կողմից

2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը խիստ սրվել է:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) գիշերը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։

Ըստ իսրայելական բանակի մամուլի ծառայության՝ հարվածների ժամանակ խոցվել է մոտ 100 արձակման կայան և օբյեկտ։

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։

Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և վոքի-թոքիները։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ։ «Հըզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ