fbpx
Աշխարհ

Լիբանանում բախումներ են եղել ցուցարարների և Հեզբոլլահի կողմնակիցների միջև

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Բեյրութում բախումներ են տեղի ունեցել Հակակառավարական ցուցարարների և շիական «Հեզբոլլահ» կուսակցության «Ամալ» շարժման կողմնակիցների միջև։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

Աղբյուրի տվյալներով՝ հավաքվածները միմյանց վրա քարեր են նետել։ Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել նրանց ցրելու համար։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ մոտ հինգ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Բողոքի զանգվածային ակցիաները Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին և հանգեցրել կոալիցիոն կառավարության հրաժարականին՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ, որը ներկայումս դեռևս կատարում է վարչապետի պարտականությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ