Լիբանանի կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնը տեղեկացրել է, որ Բեյրութի հիվանդանոցում մահացել է լիբանանահայ Արտավազդ Պողոսյանը, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
Կենտրոնից ցավակցել են տղամարդու մահվան կապակցությամբ:
Արտավազդ Պողոսյանը 3-րդ լիբանանահայն էր, որ մահացավ կորոնավիրուսից:
Այս մասին հայտնել է «Գանձասար» պարբերական:
