Երեքշաբթի օրը Բեյրութում բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ոստիկանները կենտրոնում հավաքված բողոքի ցույցի մասնակիցների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել: Ինչպես դեպքի վայրից փոխանցում է TACC-ը, ցուցարարների խումբը փորձ է ներխուժել Պլյաս Էթուալի վրա գտնվող Խորհրդարանի շենք, որտեղ տեղի է ունենալու պատգամավորների պալատի նիստը՝ նվիրված վարչապետ Հասան Դիաբի ղեկավարած կառավարությանը վստահության քվե ստանալուն:
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են նաև արգելափակել Բեյրութի ծովափը՝ «Ֆինիցիա» հյուրանոցի մոտակայքում, որ օրենսդիրներին թույլ չտան հասնել խորհրդարանական պալատ: Իրավապահներին առայժմ հաջողվում է զսպել ցուցարարների ամբոխին, ոստիկաններին օգնում են բանակային պարեկային ծառայությունները, որոնք քաղաք են մտել վաղ առավոտյան:
Փետրվարի 6-ին Դիաբի կաբինետը հաստատել էր բարեփոխումների ծրագիրը, որն ուղղված է երկրի տնտեսության իրավիճակի կայունացմանը: Հակաճգնաժամային պլանը մի շարք ցավոտ միջոցառումներ է նախատեսում ֆինանսական փլուզումը կանխելու համար՝ հաշվի առնելով, որ Լիբանանի ազգային պարտքը հասել է 85 միլիարդ դոլարի, իսկ ազգային արժույթը՝ լիբանանյան ֆունտը, արժեզրկվել է 33 տոկոսով: Կաբինետը նաև դատական բարեփոխում և կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք միջոցառումներ է նախապատրաստում:
