fbpx
Աշխարհ

Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան չի կարողացել իր աշխատատեղն զբաղեցնել շենքում գտնվող օձերի պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Աշխատակիցները երկու սև օձ են նկատել Լիբերիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ էլ նաև Վեայի աշխատանքային կաբինետն է: Շենքում մշակում է անցկացվում «բոլոր սողացողների» դեմ, նշել է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ շենքի մշակում արդեն կատարվել էր ապրիլի սկզբին: Լիբերիայի նախագահի դիվանատանը խոստացել են պարզել, թե ինչպես են օձերը կարողացել հայտնվել շենքում:

Սպասվում է, որ Վեան, որն անցյալում հայտնի ֆուտբոլիստ էր, իր կաբինետում վերստին կկարողանա աշխատել ապրիլի 22-ից:
Լիբերիայում մեծ քանակությամբ օձեր են տարածվել, որոնցից շատերը՝ թունավոր են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ