Լիբիական բանակը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունի

Լիբիական ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Այս հայտարարություներն ապրիլի 29-ին արվել են Twitter-ում Հաֆթարի բանակի պաշտոնական օգտահաշվում:

«Թուրքիան ամբողջ աշխարհում ահաբեկչությունը պաշտպանող երկրներից մեկն է: Մեր տրամադրության տակ կան ստացված թուրքական փաստաթղթեր և այլ ապացույցներ, որոնք հաստատում են թուրքական ռեժիմի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը»,- նշում է ԼԱԲ-ը:

Նաև նշվում է, որ ԼԱԲ-ը Տրիպոլիում պայքարում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար:

Ամենաթարմ