Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության ռազմական կազմավորումների օբյեկտներին։
Ինչպես հայտնում է Akhbar Libya պորտալը, ինտենսիվ կրակը շարունակվել է մի քանի ժամ։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 34-ը վիրավոր են։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստին։
Ապրիլի 4-ի Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակման մեկնարկի մասին՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»։
2011 թվականին առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից ու սպանութունից հետո երկրում տարբեր խմբավորումների միջև զինված ընդհարումները չեն դադարում։ Երկրում հաստատվել էր երկշխանություն։
